Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Շեյխ Իմրան Հուսեյնը բոլոր մուսուլմաններին կոչ է անում Ադրբեջանի հետ պատերազմում աջակցել Հայաստանին

Շեյխ Իմրան Հուսեյնը բոլոր մուսուլմաններին կոչ է անում Ադրբեջանի հետ պատերազմում աջակցել Հայաստանին
16.10.2020 | 22:59

Իսլամի հետևորդ գիտնական, փիլիսոփա Շեյխ Իմրան Հուսեյնը բոլոր մուսուլմաններին կոչ է անում Ադրբեջանի հետ պատերազմում աջակցել ու պաշտպանել Հայաստանին՝ արդար կողմին: Նրա հավաստմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ով է կեղեքիչը, ում են կեղեքում այս պատերազմում: Շեյխ Իմրան Հուսեյնն այս հարցին հստակ ու միանշանակ պատասխան է տալիս: Գիտնականն ու փիլիսոփան մուսուլմանական աշխարհին կոչ է անում պաշտպանել հայերին և պատժել անաստված Ալիևին:

Դիտվել է՝ 1766

Մեկնաբանություններ